Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.03.2024 | 00:01

Օրհնյա՜լ Անուն,

շշնջում ու նեկտարով եմ լցվում լրիվ,

շշնջում ու գալիս եմ Քեզ,

աղջամուղջից ազատվելու մտածությամբ,

շշնջում ու` իմ մարդկային այս տնակով,

անհոգության խոտից շինված այս տնակով,

փուլ եմ գալիս

անտանելի դժվարությամբ...

Օրհնյա՜լ Անուն.

իմ ցանկության անիվներն եմ ջարդում ահա,

որ շարժվեմ`

Քո Կամքի չորս անիվներով`

Ճանապարհով` սիրո, հույսի և հարության...

Օրհնյա՜լ Անուն,

Օրհնյա՜լ Անուն,

Օրհնյա՜լ Անուն,

Բերկրալի ազատության...

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ